«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նորք Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ուներ հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարեւորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը:
«Նաիրի Հունանյան-2» ելույթի առանցքում նույնպես եղել է «արնախում իշխանություններից» ազատվելու թեզը:
Ձայնագրությունում խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ներողություն է խնդրում հայ ժողովրդից թափված արյան ու արյունահեղության համար, «արձանագրում է», որ 6 ամիս հետո Հայաստանում կլինեն նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ հոսանքը կլինի 5 դրամ, եւ որեւէ հարկ ժողովուրդը չի վճարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում