Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում. «Էս կամերա-բաները դուրս տարեք: Չնկարեք: Թող դուրս գան «ԳԱԼԼԱ-ն, «Շանթ»-ն ու մեկ Էլ «Աոավոտ»-ի էն աղջիկը: Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»,- ըստ «Հետք»-ի, նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր «սվիտայով»՝ մոտ 30 հոգի: Դատավորն էլ կատարել է նրա հրահանգը: Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, ով տարիներ շարունակ իշխել և փաստորեն, շարունակում է իշխել Գյումրիում, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է: Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանոցի վերակենդացման բաժանմունքում: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Վարդանիկին՝ գժանոց. «ՀԺ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet