▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը պարզաբանում է՝ ինչու չարդարացրեց իշխանությունների սպասելիքները.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը դեռեւս նոյեմբերի 12-ին գրել էր, որ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու համար տեղի իշխանական վերնախավը տեղամասերը բաժանել էր տարբեր պատասխանատուների միջեւ, ինչի արդյունքում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բաժին էր հասել երկու տեղամաս, որ պարապ չմնա։ Սակայն Վարդան Ղուկասյանին «տրված» ընտրատեղամասերում եւս ոչ-ն է հաղթել։

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վարդան Ղուկասյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա չարդարացրեց իշխանությունների սպասելիքները։ Ինչին հետեւեց Ղուկասյանի հետեւյալ պատասխանը. «Յա, հալալ եղնի, դուք մնացածի տեղը մտածեք, մենք չենք պարտվել, շատ մեծ հզոր ձայներ ենք հավաքել։ Ժողովուրդը ինչ-որ ասել է, այն էլ արել են, հաջողություն, ցտեսություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее