ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի որդին միացել է ՀՀ բուհերում սկսված դասադուլի շարժմանը: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է նա` հավելելով, որ ինքը դեմ է դասադուլին, քանի որ ուսանողությունը չպետք է միջամտի քաղաքական գործընթացներին: «Տղայիս միշտ ասել եմ, որ պետք չի միանալ դասադուլին, սակայն այսօր արդեն իրենք պաշտպանում են իրենց իրավունքները: Դասադուլը ուղղված է հենց դրան»,-պարզաբանել է նախկին թեկնածուն` նշելով, որ այս հարցում ինքը աջակցում է որդուն. «Ի՞նչ է նշանակում փակել համալսարանների դռները: ԵՊՀ-ի ռեկտորի օգնականներն էին այնտեղ, բայց, իհարկե, սրա մասին չէր կարող չիմանալ ռեկտորը»:
Վարդան Սեդրակյանի որդին` դասադուլավորների շարքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet