▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում: Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ թութակները ՔԿՀ-ում եղել են մինչ իր ամուսնու այնտեղ տեղափոխվելը: «Ամուսինս ինքնաբուխ չի որոշել թութակ բերել տալ և պահել: Դրանք ՔԿՀ-ում եղել են ու որպեսզի ցրտից չսատկեն, նա տարել է իր խուց և պահում է»,- թերթի փոխանցմամբ ասել է Ռուզաննա Սեդրակյանը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее