«Չի բացառվում, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը ընտրություններից հետո կգնա գործադիր մարմին եւ Հայրիկյանին կտեսնենք ԱԺ պատգամավորի կարգավիճակում»,- այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Էպոսագետի համոզմամբ` տեղի է ունեցել գործարք Պարույր Հայրիկյանի և իշխանությունների միջև:
«Պարույր Հայրիկյանը պետք է պարզաբաներ, թե ինչու էր այս խոչընդոտն իրականում անհաղթահարելի: Քարոզարշավը վերածվել է շուկայական հարաբերությունների, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է: Ես համոզված եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը նույնպես առաջադրվել են իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում»,- ասել է Վարդան Սեդրակյանը: