Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:
Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և այս պահին հետազոտվում է:
Հարցին, թե խնդիրները վթարից հետո են ի հայտ եկել, թե նախկինում եղել են, փաստաբանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ այս պահին դերասանին հետազոտում են:
Ի պատասխան հարցին, թե որքան ժամանակ է նա այնտեղ մնալու, փաստաբանը նշեց, որ դա ևս կախված է հետազոտության արդյունքներից: