Pastinfo-ն գրել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով դերասան Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ն.Բաղդասարյանն արդեն հայտարարել է, որ դիմելու է վճռաբեկ դատարան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղնյուր կայքում
Հիշեցնենք, որ այսօր Սուրեն Սուրենյանցը գրառում էր արել, որում նշված էր. «Շատ հավաստի տեղեկատվություն ունեմ, որ մեկ ժամից դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվելու Վերաքննիչի որոշմամբ։ Նրանից վերցվելու է քաղաքից չբացակայելու ստորագրություն»:
Հիշենցնեք նաև, որ դերասանի փաստաբանը նախապես տեղեկացրել էր, որ Վարդան Պետրոսյանը վերաքննիչ չի ներկայանալու առողջական վիճակից ելնելով, իսկ Մարդու իրավունքների գրասենյակին նա դիմում էր հղել ավելի վաղ, Արագածոտնի մարզում Վարդան Պետրոսյանի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերաբերյալ: