«Երեկ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ միակ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ըստ «Աիվիլիթասին» մոտ կանգնած աղբյուրի, նա Սերժ Սարգսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակից հետո կարճ կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Վարդան Օսկանյանի հետ, և Սիվիլիթասիչը նրան հորդորել է ամեն կերպ նստել Րաֆֆի Հովհաննիսյանի ականջին և համոզել, որ եթե ՀՀ նախագահն անմիջապես չընդունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ապա մնացյալ հարցերով խոսակցությունը կլինի զուտ ժամանակ ձգել և թուլացնել «բարևի հեղափոխությունը». այս մասին գրել է «Իրավունք»-ը` «Բամբասանք» խորագրի ներքո:
Վարդան Օսկանյանն ու Ստյոպա Սաֆարյանը գաղտնի հանդիպել են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet