Այսօր Հանրապետության Հրապարակում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի հավաքված քաղաքացիները շարժվել են դեպի կալանավորվածների համար նախատեսված հոսպիտալ:
Որպեսզի հոսպիտալի մյուս հիվանդներին չխանգարեն, հավաքվածները միայն մեկ անգամ բարցրաձայն կանչեցին.«Վարդան, մենք քեզ սիրում ենք», ապա տեղում, դերասանին փոխանցելու համար նամակ գրեցին, որում մասնավորապես ասվում էր, որ հայ ազգը, և ակցիայի մասնակիցները, միշտ դերասանի կողքին են, որ արդարադատությունը չի մահացել, այն կվերականգնվի:
Տեղում որոշվեց շարժվել գլխավոր դատախազություն, քանի որ մասնակից պատանիներից մեկը հիշեցրեց, որ Վարդան Պետրոսյանը պատասխանատվությունից խուսափելու ակնարկ անգամ չի արել, ինչը փաստում է այն մասին, որ նա որևէ կերպ չէր պատրաստվում խոչընդոտել նախաքննության ընթացքը և երկրորդ` տեղի էր ունեցել խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտում:
Որոշվեց, որ իրենց բողոքը պետք է ուղղել ՀՀ դատախազությանը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու համար:
Ակցիայի մասնակիցները «Վարդան, Վարդան» բղավելով շարժվեցին դեպի ՀՀ դատախազույթուն:
Ակցիային կարող եք հետևել ուղիղ միացմամբ:
Նանե Բագրատունի