«Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր և ուսումնասիրել իր աշխատասենյակը:
Նախկին գլխավոր մեխանիկին էլ ազատել էին այդ պաշտոնից, թեև ընկերությունը այդ տեղեկությունը պաշտոնապես չէր հաստատում: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո: «Հժ»-ն գրել էր, որ Աժ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հանձնաժողովի եզրակացությունը հնարավորինս սվաղելու համար պարգևատրում է ստացել եղբոր պաշտոնի տեսքով»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում