ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն, այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում, կարծիք է հայտնել, որ հայաստանյան ընդդիմության ներսում ճգնաժամ կա և դա բացատրեց փաստով, որ «Ժողովուրդը միավորվեց,բայց ըննդիմադիր դաշտը չմիավորվեց»:
Ի դեպ, Վարդան Այվազյանին վրդովեցրել է փաստը, որ ընդդիմությունը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին. «Աշխարհը շնորհավորեց ընտրություններից հետո,իսկ ընդդիմությունն, անգամ տարրական կուլտուրայից ելնելով, չշնորհավորեց»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: