«Մոտ 10 օր առաջ Արարատի Նոր Խարբերդ գյուղում մի վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել են գյուղապետն ու մարզի ոստիկանապետը: Միջադեպի գլխավոր հերոսը եղել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի որդին, ով մեքենան աջ ու ձախ արագ վարել է գյուղում: Գյուղի երիտասարդները, նրան չճանաչելով, դիտողություն են արել, ինչը վիրավորել է հանդուգն վարորդին: Նա իջել է մեքենայից: Երբ քաշքշուկ է սկսվել, լուրը հասել է գյուղապետ, ԲՀԿ-ական Կամո Կակոյանին: Որպեսզի աղմուկ չբարձրանա, նա զանգահարել է մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին` Հովիկ Աբրահամյանի եղբորորդուն: Վերջինս եկել ու տարել է Գոքորի որդուն»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում