Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը:
Վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Վարչապետի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը՝ ձևավորված լայվի լավագույն ավանդույթներով»: