▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի՝ մեդիայի հետ աշխատանքների գծով նոր խորհրդականի անունը հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարա­պետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել:

Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թա­փուր տեղի համալրում է սպաս­վում: Մասնավորապես՝ հնարա­վոր է առաջիկայում վարչապե­տի մեդիայի հետ աշխատանք­ների գծով խորհրդական նշա­նակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակու­թյան նախկին ղեկավար Դիա­նա Մնացականյանը:

Նա կա­ռավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վար­չապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտո­նը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее