▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը ստուգումներ սկսելով ակնկալում է, որ Ծառուկյանը «իր դուռը կգնա».«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Արդեն տեւական ժամանակ է, ինչ պետական մարմինները, մասնավորապես պետեկամուտների կոմիտեն, ստուգումների շարք է սկսել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն անցկացվում են ամառվանից սկսած, այն էլ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով: Մեր աղբյուրների պատմելով՝ Կարապետյանն այդպես է վարվել՝ ակնկալելով, որ Ծառուկյանն «իր դուռը կգնա» կամ գոնե կզանգահարի:

Սակայն Ծառուկյանը, ընդհակառակը, որոշել է հակառակ մարտավարությունը որդեգրել՝ հանգիստ սպասելով ստուգումների ավարտին, որքան էլ որ դրանք երկարում են:

Նկատենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, խոսելով Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումների մասին, ասել է, թե ինքը որեւէ մեկին չի թիրախավորել. «Հիմա ում մոտ ստուգում է իրականացվում, ես թիրախավորո՞ւմ եմ»,- անկեղծացել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее