▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը պաշտոնանկ եղած սոցապ փոխնախարարին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար. «Հրապարակ»

«Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրա­ժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնա­բանության կարիք չունեն»: Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հե­ղեղել են գրություններով, թե նախարարը հնա­րավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները: «Բոլորին հարաբերական հնարավո­րություն է տրվում իրականացնելու և իր ծրագրե­րը, և իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը: Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարա­պետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղու­թյամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել: «Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը: Ափսոսում եք երիտասարդ փոխնախարարի հեռացման հա­մար: Հարցն անպատասխան է մնացել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее