▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը՝ Հրանուշ Հակոբյանին. Կասես մի դիմում էլ Արմեն Ամիրյանը գրի...

Սփյուռքի նախարարի երազն՝ առանց Մշակույթի նախարարի մասնակցության  

Կառավարության նիստից առաջ Հրանուշ Հակոբյանը անհանգիստ շարժումներ է անում...

Վարչապետի՝ կառավարության նիստերի սրահ մտնելուն պես Սփյուռքի նախարարը կանգնում է  և կանգնած  մնում նաև Կարեն Կարապետյանի նստելուց ու նախարարներին ուղղված՝ «նստեք խնդրեմ»  հրահանգից հետո:

-Նստեք, տիկին Հակոբյան, ինչու՞ եք կանգնած մնացել,-հարցնում է Կարեն Կարապետյանը:  

-Գիտեք, պարոն վարչապետ, մեր սիրելի կառավարության աշխատանքին ես այսօր որոշել եմ վերևից հետևել, ինչպես ասում են՝  «թռչնի բարձրությունից», քանի որ գեղեցիկը պետք է գնահատել ամեն կողմից ու հատկապես վերևից...

-Ամեն դեպքում՝ դուք կհոգնեք, տիկին Հակոբյան, որովհետև այսօր մենք բազում հարցեր ունեք քննարկելու կառավարության նիստի օրակարգում՝ 46 հարց, պատկերացնու՞մ եք...

-Անհոգ եղեք, պարոն վարչապետ, այն դրայվը, որ դուք փոխանցել եք մեզ, ի սպառ վերացրել է մեր մեջ հոգնելու հատկանիշները...

-Տիկին Հակոբյան, անհնար է չհոգնել, ամեն դեպքում, նույնիսկ ես եմ երբեմն հոգնում.. 

- Իսկ ես ոչ, ես այսօր առույգ եմ , քան երբևէ և այսուհետև այսպես է լինելու միշտ...

-Տիկին Հակոբյան, կարո՞ղ է ինչ-որ բան եք խմել՝ դոփի՞նգ ենք օգտագործել...

-Պարոն վարչապետ, դա էլ նոր կոնյա՞կ է,եթե անկեղծ լինեմ՝ վստահ լինելով, որ հասցրել եք կարդալ ասեկոսեները, իրականում իմ խմածը «Դոփինգ» չէր, այլ 20 տարվա  «Նաիրի»...

-Ե՞րբ, որտե՞ղ, տիկին Հակոբյան...

-Մեր պատշգամբում, պարոն վարչապետ:

-Ձեր տա՞ն պատշգամբում: 

-Ոչ, իմ ու Արմեն Ամիրյանի պատշգամբում: 

-Տիկին Հակոբյան, ես Ձեզ լավ չեմ հասկանում, ձեր և Մշակույթի նախարարի պատշգամբը նու՞յնն է...ե՞րբ էր դա՝ երեկոյա՞ն:

-Ոչ, երկուշաբթի, ցերեկը...

-Օօօ . տիկին Հակոբյան, կոնյակ՝ ցերե՞կը, դա «էսթետիկ» չէ ու բացի այդ՝ դուք , փաստորեն, ալկոհոլ եք օգտագործել աշխատանքային ժամի՞ն...

-Ընդամենը մեկ-երկու բաժակ ու , կրկնում եմ, պատշգամբում, Արմենի հետ՝   գարնան շունչը  ըմբոշխնելով...

-Տիկին Հակոբյան, ախր՝ մարտի 6, աշխատանքային ժամ, գոնե մարտի 8 լիներ ու երեկո...վերջ,  կասեք  մի դիմում էլ Արմեն Ամիրյանը գրի...,-եզրափակում է Կարեն Կարապետյանն ու կառավարության նիստի օրակարգ մտցնում թիվ 47-րդ հարցը՝ Մշակույթի  և Սփյուռքի նախարարների պատշգամբների միջև արգելափակոցը վերականգնելու նախագիծը: 

 

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան 

Լուսանկարները՝ Առավոտ օրաթերթի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее