«Հրապարակ» թերթը գրում է. ««Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի շրջանակում Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ֆուտբոլային խաղում 4։2 հաշվով հաղթանակը ֆուտբոլի հայ երկրպագուներին մեծ բերկրանք է պատճառել․ համացանցում երկու օր է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի փառաբանումն է գնում։
Երկրպագուները կարծում են, որ ֆուտբոլում ԱԱԾ պետն ավելի մեծ հաջողությունների է հասել, քան ազգային անվտանգության հարցերում։
Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանը ևս մեկ «հաղթանակ» է գրանցել վերջերս՝ երկու արու զավակից հետո նրանց ընտանիքում շուտով դուստր է ծնվելու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: