▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վալերիան պատրաստվում է դատի է տալ Անաստասիա Վոլոչկովային

Օրերս տեղեկացրել էինք ռուս երգչուհի Վալերիայի և բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովայի միջև ծագած սկանդալի մասին: Խոսքը վերաբերում է նրան, որ Վալերիան և իր ամուսինը` Իոսիֆ Պիրգոժինը, հայտարարել էին, որ այլևս չեն գնալու Ուկրաինա և սատարել էին Ղրիմի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը: Անաստասիա Վոլոչկովային զայրացրել էր Վալերիայի և նրա ամուսնու այս քայլը, որը նա ուղղակի մարդկային պոռնկություն էր անվանել:

Այսօր պարզ է դարձել, որ Վալերիան` ի պատասխան Անաստասիա Վոլոչկովայի, պատրաստվում է դատի տալ պարուհուն և պաշտպանել իր իրավունքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее