Օրեր առաջ ձեզ էինք ներկայացրել հայտնի ռուս մոդելավորող Վալենտին Յուդաշկինի դստեր՝ Գալինա Յուդաշկինայի և նրա սիրելիի՝ Պյոտր Մակսակովի պսակադրության լուսանկարները: Հիշեցնենք, որ հարսնացուի զգեստը կարված է եղել հենց նրա հայրիկի՝ Վալենտին Յուդաշկինի ձեռքով, որի պատրաստման համար անհրաժեշտ է եղել ավելի քան 44 մետր մետաքս և հազարավոր մարգարիտներ: Ի դեպ, հարսանեկան խնջույքի ընթացքում, որին հրավիրված են եղել 800 հոգի, հարսնացուն ներկայացել է ևս երկու զգեստով:
Նշենք, որ հարսանյաց երեկոյին բացի զույգի մտերիմներից և հարազատներից, ներկա են եղել նաև ռուսական շոու բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները, ովքեր ևս աչքի են ընկել իրենց գեղեցիկ և նրբաճաշակ զգեստներով: Դե իսկ վերջում մատուցված հարսանեկան տորթը, իհարկե, իր մեծությամբ և շքեղությամբ, անտարբեր չի թողել և ոչ ոքի:
Ստորև ներկայացնում են Գալինայի և Պյոտրի հարսանեկան խնջույի ժամանակ արված մի քանի լուսանկարներ: