Լոնդոնի Christie's աճուրդի տանը վաճառքի կհանվի ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան զգեստը, որով նա առաջին անգամ ամուսնացել է: Հավանական է, այն կվաճառվի հունիսի 26-ին` 75.000 դոլարով:
Հաղորդվում է, որ զգեստը պատրաստելու համար 3 ամիս է պահանջվել: Աշխատել են 15 հոգի:
Նշենք, որ Էլիզաբեթ Թեյլորի և Կոնրադ Հիլթոնի ամուսնությունը տեղի է ունեցել 1950 թվականին և ներկա են եղել 700 հյուրեր: Սակայն, նրանց ամուսնությունը, որին հաջորդեցին ևս 7-ը, տևել է ընդամենը 8 ամիս. տեղեկացնում է РИА Новости-ին: