Ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը (Հադրութ, Արցախ) օրերս, ի հիշատակ Արթուր Սարգսյանի, ում հանրությունը կնքեց «Հաց բերող» անունով, պարկերով ալյուր է բաժանել «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին:
Ալյուրը, ինչպես տեղեկացրեց Բադասյանը, ստացվել է ազատագրված տարածքներում իր իսկ աճեցրած ցորենից, իսկ ակցիայի նպատակն է եղել, ցուցանել, որ Արթուր Սարգսյանի անձնվեր գործը օրինակ է դարձել և ունենալու է շարունակողներ: Նախաձեռնությունն իրականացվել է «Հայ կանանց ճակատ»-ի մասնակցությամբ: