«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Հովիկ Աբրահայանի ՌԴ կատաարած այցից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետն առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում։ Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգն ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդեւի առաջարկով ջերմ զրույցը տեղափոխել են ավելի նեղ շրջանակ. Նստել են մոտորանավակ եւ ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ուղեւորվել են դեպի Սեւ ծովի խորքերը։
Ի դեպ, այդ այցից եւս մեկ հետաքրքիր նորություն. Երկու վարչապետների միջեւ միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում