«Ես իմ աներոջն անգամ չեմ տեսել: Նախապես ասեմ, որ զոքանչս էլ է մահացել, երբ կինս եղել է 5 տարեկան»,- ասել է ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը Երկիր.am-ի հետ զրույցում, ապա հավելել, որ աները մահացել է 2 տարի առաջ:
Քիչ առաջ «Առաջին լրատվականը» պարզել է, որ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալված երրորդ անձը Վարդան Սեդրակյանի ազգականն է:
Հիշեցնենք, ո մինչ այդ նշվում էր , որ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի աները: