▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տպավորություն է, թե հումորի, պանելի տակի անեկդոտների օրն է...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լրագրող Լուսինե Կեսոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հ1-ը լրիվ հիվանդ ա։ Լեննականցի դերասանների են կանչել ու հա՝ հումոր, հումոր, Գյումրու հումորի ֆենոմե՜նը...Մարդկանց աչքերից զգացվում ա, որ ինչքան էլ հումորիստ են, բայց ուզում են ասեն՝ թե էսօր էդ օրը չի, բայց սրանք հա՝ հումոր, տպավորություն ա՝ թե հումորի օր ա, էսօր էլ պանելի տակի անեկդոտների օրն ա։ Ու մեկ էլ՝ էդ քիչ էր, հաջորդիվ մի աղջիկ ա՝ ոգևորված Սև բերդի պատմություն ա անում, օ՜յ, էդ ընենց բացառիկ կառույց էր (էղածն ինչ էր՝ մռայլ բանտ, որ չորս կողմը չարագուշակ մի բան ա տարածում՝ պատմական արժեք են գտել... լուվրն էր), որ ցարը էկավ իրա կնգա հետ ու էնքան դուրը էկավ, որ կողքի քաղաքի վրա կնգա անունը թողեց։

Հայաստանի երկրորդ քաղաքի՝ անեծքի տակից դուրս գալու առաջին քայլերից մեկը երևի թե պրախադնոյ դվորի կարգավիճակից ու դրա դրոշմանուններից ձերբազատվելը պետք է լինի։ Կակոյ նիբուդ ռսի ցարի կնգա անուն՝ ալեքսանդրա-ալեքսանդրապոլ, լրիվ խայտառակություն, լավ ա սիրուհու անունը չեն դրել, Ֆրանսիայի տակ լինեինք, երևի կդնեին մադամ պամպադուրապոլ։ Հետո բոլշևիկների ամենամեծ հրեշի անունը դրեցին՝ Լենին-Լենինական, ինչի տրամաբանական հանգուցալուծումը նույն բոլշևիկների սարքած երկրաշարժով՝ իբրև լենինյան էպոխայի վերջաբան, Լենինականը հողին հավասարեցնելը դարձավ։ Հիմա էլ Գյումրի՝ թուրքի տամոժնյա ա, ինչ ա, հետաքրքիր էլ չի՝ ոչինչ չասող, անկապ անուն, էն էլ՝ թուրքական՝ առանց այն էլ ջարդված լեննականցիներին իբրև հիշեցում, թե՝ դուք մարդ չեք, դուք միշտ էլ թուրքի տակ պառկող եք էղել, 20թվին թուրքերին աղուհացով դիմավորող, դուք՝ ուր, թասիբն՝ ուր, դրա համար էլ ձեզ ցարի ու լենինի տակից կհանենք, թուրքական անունի տակ կկոխենք, ուր ուզենք կկոխենք, ձեր լեն բերանները ո՞նց փակեցինք ու ձեր շքեղ տներից դոմիկներ կոխեցինք, ըտենց էլ հիմա կկոխենք... Հեսա կամաց-կամաց, որ էս հրեշագործությունը մոռացնել տան, բոլորն իրենց ապուշի տեղ դրած՝ ոչ մեկ ռիսկ չանի ճշմարտություն բարձրաձայնել, որ հենց 1988-ին՝ ղարաբաղյան շարժման ամենաթեժ պահին չէր կարող հենց ընենց երկրաշարժ լիներ, սերունդն էլ փոխվի, նոր սերնդին էլ ցարերի նորօրյա տնազների ծաղրածուների նկարահանած «երկրաշարժ» կոչվող կատակերգություններով դաստիարակեն, դեկտեմբերի 7-երին էլ Հ1-երով հումորիստներին կանչեն ու անեկդոտներ պատմել տան, հանգիստ էս օրն էլ սգի օրից կարան հումորի տոն սարքեն, քաղաքն էլ հերթական անգամ հումորավան կամ հայաստանի ծաղրածու կոչեն։

Ամեն ինչի մեղավորը քաղաքի իրական տերերն են, եթե այդպիսիք դեռ մնացել են, կան (գիտեմ, որ դեռ կան, բայց հարկավոր է հասկանան, որ իրենց սերնդին արդեն էդքան էլ շատ ժամանակ չի մնացել). մի հատ ձեզ թափ տվեք ու ձեր քաղաքին մարդավայել անուն դրեք՝ պատեհապաշտությունից, ժամանակի թելադրանքից վեր, մշտական, կայուն, խոսող, քաղաքը բնորոշող, մեզ հետ ոտք մեկնելու արժանիք չունեցող նորօրյա ու անցողիկ ազգությունների փոշուց զերծ (ռուս, թուրք. վախտին մեր հետ Ասորեստանն ու Բաբելոնն էլ էին ոտք մեկնում. մի հատ գիտակցեք՝ ով եք ու հիմի ինչ պնգլների նվագների տակ եք պարում)։ Քաղաքի իրական տեր եմ ասում, որովհետև էդ քաղաքի դիմագիծը նաև ներկա բնակիչներով է բավական աղճատվել, ու մի պահ արդեն թվում էր, թե լեննականցին քսու, կեղծավոր, նենգ, ողորմելի, շահամոլ... մեկն ա ընդամենը ու ըտենցներին որ թողնես երևի հիմի էլ պուտինավան անվանեն՝ առանց հասկանալու, որ լենինի համեմատությամբ էս մեկը լրիվ ֆուֆլո ա ու սրա ժամկետը արդեն պրեդելի վրա ա։ 
Ոնց մարդու անունն ա շատ դեպքերում բնորոշում իրեն ու ճակատագրական դառնում, էդպես էլ քաղաքի։ Վերածնու՞նդ եք ուզում, նախ ձեր դիմագիծը կարգի բերեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее