▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոխմախի Մհերը լայնածավալ շինարարություն է սկսել ոչ թույլատրելի վայրում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս օրերին լայն շինարարություն է սկսել Երևանի «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում։ Սակայն դեռևս ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ է մտադրվել կառուցել այդ հատվածում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ կառույցը լինելու է հյուրանոցային կամ ռեստորանային մի մեծ համալիր։

 

Բայց հետաքրքիրն այն Է, որ պատգամավորի կողմից «իրենով արված» հատվածը ոչ թույլատրելի վայրում Է, քանի որ գտնվում Է մեծ լարման հոսանքի գոտում։ «Ժողովուրդ»–ը մի քանի օր շարունակ փորձում Էր տեղեկությունը ճշտել Մհեր Սեդրակյւսնից, սակայն նրա հեռախոսն անջատված Էր։ Իսկ երեկ Էլ հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդն ու ասաց, թե Սեդրակյանը երկրում չէ»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее