▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողել է Հայաստանին. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Ռուսաստանը, որը մինչ այս վերջնական «ադաբրյամս» չէր տվել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ակումբում բացառապես նախագահական կառավարման կարևորությունը, վերջին օրերին խնդիրը թողել է Հայաստանին: «Չնայած վերջին օրերի զարգացումները մեծ հարցականի տակ դրեցին այդ փոփոխությունների հնարավորությունը»,- արձանագրեց մեր զրուցակից՝ անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյան:

 

Օրվա ընթացքում վերջինիս էին զանգահարում ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպաններ, որոնք փորձում են հասկանալ թե Սահմաեադրության, թե սակագնի, թե վերջին միտինգներում տեղի ունեցածի առնչությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը. «Իսկ մեր ԱԳ-ն ձկան նման լուռ է, բանն այն է, որ իրենց երկրներին ուղարկվող զեկույցներին սույն դեսպանները պետք է կցեն նաև հայաստանյան պաշտոնական տեսակետը ևս, որը գոնե 2 օր է, չկա»: Սա նշանակում է, որ դեսպանատներն ու նրանց հետևում կանգնած երկրները փորձում են հասկանալ, թե ինչ մոտեցում դրսևորեն Հայաստանում վերջին օրերին ստեղծված վիճակի նկատմամբ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее