Իմ կարծիքով, Ավելի տրամաբանական կլիներ թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովը կազմակերպել նրանց պատմական հայրենիքի տարածքներում` Ալթայից մինչև Միջին Ասիա: Asekose.am-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը:
Ինչ վերաբերում է պարոն Գյուլի հայտարարությանը, եթե նա, իհարկե, նման հայտարարություն է արել, ապա համաշխարհային հանրության համար, անկասկած, շատ ավելի ընդունելի կլիներ, եթե Թուրքիայի իշխանությունները հանդես գային Կոստանդնուպոլսում օսմանյան և քեմալական Թուրքիայում ցեղասպանության ենթնարկված բնիկ, քրիստոնյա ժողովուրդների գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնությամբ՚, - ընդգծել է փոխխոսնակը:
Օգոստոսի 16-ին Գաբալայում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկություն էր հայտնել, որպեսզի ապագայում գագաթնաժողովն անցկացվի Լեռնային Ղարաբաղում:Գյուլը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, վերստին դժգոհել էր ղարաբաղյան խնդրի լուծված չլինելու և ՙադրբեջանական հողերի օկուպացման՚ առնչությամբ: Ավելին, Գյուլը հավաստիացրել էր, որ ղարաբաղյան խնդիրն այսօր թյուրքական աշխրահի բոլոր նշանակալի հարցերից գլխավոր է և պետք է լուծվի ամենակարժ ժամկետներում: