▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող Նոր տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով»

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից կիսվել է իր մտքերով։

«Թող Նոր Տարին ինձ իմ Երկիրը վերադարձնի՝ Արցախով ու իրար չատող մարդկանցով:

Թող աշխարհի բոլոր լույսերի փոխարեն փայլեն մեր Երեխաների աչքերը, փայլեն երջանկությունից, ոչ թե կորստի արցունքներից...

Թող Սուրբ Ծննդյան գիշերը հետ բերի մեր Հավատքը, որ ամեն բան կարող ենք հաղթահարել ու ի մի գալ՝ Պետություն ունենալու հաստատուն կամքով….որ խառնակիչ Քաոսի փոխարեն սիրո Տիեզերքում ապրենք, ու ստեղծենք, ավելանանք ու տարածվենք, ոչ թե կրճատվենք, կորցնե՜նք ու կռկվենք (...

որ աշխարհի բոլոր հայերը վերջապես իրենց խաղաղ հանգրվանն ու երջանկությունը գտնեն իրե՜նց սեփական Երկրում, որը պաշտպանեն, որին հոգ տանեն և անվնաս ժառանգեն իրենց սերունդներին:

Թող, որ այդ Սերունդները լինե՜ն

Հ.Գ. Թող զավակաբեր տարի դառնա բոլորի համար, ովքեր ունեցել են ծանր կորուստ... և ովքեր դեռ չեն մայրացել:

Քրիստոսի օրհնությամբ ու սիրով՝ թող կյանքի տարի լինի Հայոց աշխարհում, ու թող տապալվեն Քաոսը սնող ու Երկիրը անԾնող թողածները...

Տիրոջ ուժով թող հա՛յը Տեր դառնա իր Երկրին:

Ամեն», - գրել է Նազենին։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее