«Թող մի հատ դեբատ կազմակերպեն Հ1-ով` Պետրոս պրոպագանդիստի գլխավորությամբ»,- «5-րդ ալիք»-ի եթերում առաջարկեց Հրանտ Բագրատյանը: Նա կարծիք հայտնեց, որ մինչև Ադրբեջանը չստանա միջանցք, խաղաղության պայմանագիր չի կնքի: Իսկ Հայաստանը, փոխանակ ռուսների հետ աշխատի, նրանցից երես թեքելու ժամանակ է գտել: Թարմացված․ «5-րդ ալիք»-ի հարցազրուցավար Դերենիկ Մալխասյանը Հրանտ Բագրատյանի հետ զրույցում նշե, թե Էրդողանը խորամանկ հայտարարություն արավ, որ եթե Հայաստանը չի ուզում միջանցքը, ապա երկաթուղին կանցնի Իրանի տարածքով: Սա զայրացրեց նախկին վարչապետին. «Լավ, ես որտեղ տանեմ ձեզ` 3 միլիոնիդ խելք սովորեցնեմ, որտեղ տանեմ ձեզ, որ դուք մի հատ նախադասություն կարողանաք կարդաք: Ինքը դա ասում է երկաթգծի մասին: Ասաց` Իրանով կգա, դա հիմա էլ կա: Իրան երկաթգիծը չի հետաքրքրում: Նիկոլ Փաշինյանն ինքն է ստորագրել, որ համաձայն է տալ առնվազն 2 արտատարածքային տրանսպորտային միջանցք` մեկը Վայոց ձորով, մյուսը` Սյունիքով»,- ասաց նա:
|
«Թող մի հատ դեբատ կազմակերպեն Հ1-ով` Պետրոս պրոպագանդիստի գլխավորությամբ». Հրանտ Բագրատյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet