«Փառք Աստծո, որ այսօր Րաֆֆին մեզ հետ է: Սակայն թող իշխանություններն իմանան, որ եթե կարծում են, այս շարժումը ճնշելով, կարող են հասնել այլ արդյունքների, ապա սխալվում են, կգա Նաիրի Հունանյանը»,- այս մասին այսօրվա բացօթյա քաղաքացիական10-րդ նիստին հայտարարել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Ըստ նրա` եթե մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որպեսզի պարզենք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, ապա ի՞նչ դժվար է հանձնաժողով ստեղծելն ու պարզելը, թե ինչ է տեղի ունեցել մեկ ամիս առաջ` ՀՀ նախագահի ընտրություններին:
Ս. Զոլյանը շեշտել է, որ ապրիլի 9-ը լինելու է որոշիչ օր և իրենց պահվածքից շատ բան է կախված: