Esem.am-ը գրում է. Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Ամանորը դիմավորել է մի քանի վայրերում: Կեսգիշերին նա ընտանիքի հետ է եղել, որից հետո շտապել է աշխատավայր, որտեղ բոլորը սպասում էին իր և իր գործընկերների ելույթին:
«Հունվարի մեկից տասն ընկած ժամանակահատվածում շատ մտերիմ մարդկանց տուն եմ գնում: Որպես կանոն՝ չեմ սիրում տանից տուն գնալու գաղափարը, բայց, իհարկե, կան տներ, որ պարտավոր ես գնալ»,-ասաց երգչուհին և նշեց, որ ֆիզիկապես չի կարողանում մասնակցել ամանորյա աժիոտաժին:
Երգչուհին արդեն մեկուկես տարի է` ապրում է սիրելիի` Շանթ Կիրմիզյանի հետ: Նրա համոզմամբ` թուղթը չէ, որ պետք է միացնի կամ բաժանի մարդկանց: «Շանթի ԱՄՆ-ից Հայաստան գալուց հետո մենք բնակարան ենք ձեռք բերել, որտեղ էլ ապրում ենք: Այդ պատճառով ևս չեմ կարողանում մայրիկիս ու քույրիկիս օգնել. այս տարի իմ ներկայությամբ եմ օգնել նրանց,- նշեց երգչուհին և շարունակեց,- միշտ էլ ասել եմ, որ չեմ պատրաստվում դառնալ ամանորյա աժիոտաժի զոհը: Օրս անցնում է երգելով, նկարահանումներով, կարծում եմ, տունը զարդարելն ու Ամանորին պատրաստվելը պարտադիր բան չէ: Իմ ու Շանթի տանը քիչ-քիչ դասավորվում ենք, երբ հասկանանք, որ պետք է` կանենք, իսկ այժմ դեռ մայրիկիս մոտ ենք գնում ու միասին դիմավորում տոները: Մեր տանը պարզապես տոնական տրամադրության համար լույսեր ու եղևնու ճյուղեր ենք դնում»:
Ըստ Հասմիկի` 2014-ը միապաղաղ նոտայով ու շատ ու շատ սպասումների տարի էր: «Չեմ կարող ասել, որ բուռն ստեղծագործական էր, թեև կան երգեր, որոնք 2015-ին պետք է հանձնեմ հանդիսատեսի դատին: 2014-ը սպասման, խնդիրների լուծման, բացահայտումների տարի էր: Ընկերների, շրջապատի մարդկանց բացահայտելու տարի էր. ինչ-որ մարդիկ, որոնք քո կյանքում կային, հետաքրքիր ձևով հեռվացան, փոխարենը՝ նոր, լավ մարդիկ, ընկերներ հայտնվեցին»,- շեշտեց Հասմիկը:
Հասմիկ Կարապետյանի և Շանթի լուսանկարը` «Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ում