▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում բնակվող հայ մոդելի ֆոտոշարքը՝ նվիրված սիրահարների տոնին

Թարքան Աջար գործակալությունը ներկայացնող ազգությամբ հայ մոդել Ռոզա Շաքե Հովհաննիսյանը լուսանկարվել է  փետրվարի 14-ի սիրահարների տոնի առթիվ հատուկ ֆոտոշարքի համար: Գրում է ermenihaber.am-ը:

Ֆոտոշարքի հեղինակն է  լուսանկարիչ Օզքան Այդանօղլուն: Նկարահանումները կատարվել են Ստամբուլի երկաթուղային կայարանում:

«Սիրահարների օրը՝ փետրվարի 14-ը, անշուշտ շատ հատուկ օր է: Սակայն միմյանց սիրող և հարգող բոլոր զույգերի համար տարվա բոլոր 365 օրերն էլ պետք հատուկ լինեն»,- հայ մոդելի խոսքերը մեջբերել է թուրքական «Դաքթիլօգազեթեսի» լրատվական կայքը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ապրող հայուհու հաջողությունների նկատմամբ «անտարբեր» չեն մնացել նաև ադրբեջանիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее