Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից հույների, ասորիների և հայերի ցեղասպանության ճանաչումից հետո երկու երկրների միջև«դիվանագիտական պատերազմը» շարունակվում է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը և հավելում.
Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքը հայտնում է, որ Սիդնեում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Գյուլսերեն Չելիքը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հիշեցրել էր Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը այն մասին, որ հայկական օրինագծիօգտին քվեարկած պատգամավորներին Չանաքքալեի ճակատամարտի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու հնարավորություն չի տրվի:
Այս հիշեցումը նոր քննարկումների տեղիք էր տվել:
Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բարրի Օֆերելը, ով նախագծի ընդունման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել, թուրք հյուպատոսին հակադարձել է, ասելով. «Իրականությունը չեք կարող թաքցնել, գլխավոր հյուպատոսի հայտարարությունը սարսափելի պնդում է, որն ուղղված է ազատությունների դեմ»:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգիխորհրդարանն ընդունել էր բանաձև, որով ճանաչել է 20-րդ դարում Թուրքիայի կողմիցհույների, ասորիների ցեղասպանությունը և վերահաստատում Հայոց ցեղասպանության ճանաչումը:Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ևդատապարտող բանաձև էր ընդունել դեռևս 1997թ-ին: