Թուրքիան Ադրբեջանում դեսպան է նշանակել Էրքան Օզորալին, որը փոխարինել է Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:
Այս մասի հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Էրքան Օզորալը զբաղեցնում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Թերթը հայտնում է, որ Թուրքիան նաեւ փոխել է իր դեսպաններին այն երկրներում, որոնց հետ արտաքին քաղաքական խնդիրներ ունի:
Այսպես, Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո «խորհրդատվությունների» համար Գերմանիայից ետ կանչված դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա տեղում նշանակվել է Թուրքիայի ԱԳՆ Աֆրիկայում երկկողմանի քաղաքական կապերի եւ գործերի վարչության ղեկավարի տեղակալ Ալի Քամալ Այդընը:
Պաշտոնից ազատվել է նաեւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: Նրա փոխարեն նշանակվել է Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Լազիլ Դիրիոզը: