▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը նվաճելու հստակ նպատակ ունեն»․ Ալեքսիս Օհանյան

Հայ գործարար, «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X հավելվածի իր էջում կիսվել է ամերիկահայ լուսանկարչուհի Սքաութ Թուֆանքջյանի հրապարակմամբ։

«Մենք տոկուն ժողովուրդ ենք, բայց ինչո՞ւ պետք է ստիպված լինենք այդքան տոկուն լինել ավելի, քան 100 տարի: Այն նույն մարդիկ, ովքեր դեռեւս ժխտում են մեր ցեղասպանությունը (որն իրենք են իրականացրել), գլոբալ տերությունների կողմից ազատ իշխանություն են ստացել՝ կազմակերպելու մի արտաքսում, որը մենք մտավախություն ունենք, որ առաջիկա ամիսներին կհանգեցնի հայկական հողի ավելի մեծ նվաճման: Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ նպատակ ունեն, որը Հայսաստանի նվաճումն է»,– կից գրել է Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее