«Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երեւան չարթերային թռիչքը: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երեւան՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Խոսքը մասնավորապես «Դուրդե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երեւան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացված հիստերիայից հետո»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում