Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Արոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Թուրքերը Վեդիում են։ Ավելի ուշ օգտատերը հետևյալ գրառումն է կատարել․ Հաջորդը լինելու է ազիկների զորախումբը ,որոնք կգան պաշտպանելու իբր տուրիստ եկած իրենց ցեղակիցներին։
Վեդիի համայնքի բնակիչ Հռիփսիմե Արշակյանն էլ գրում է․«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 23:55-ին, ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացի կան մեքենաներով, որոնք կասկածելի են թվում։ Այս մասին էլ հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Ավելի վաղ համացանցում և լրատվամիջոցներում տեղեկություններ և տեսանյութ տարածվել, որ Վեդիում ազգությամբ թուրքերը կոնյակ են խմել ու հայհոյել հայերին։ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ միջադեպի մասով գիշերը մեկնել է օպերատիվ խումբ։ «Նշված անձանց տեղափոխել են ոստիկանության բաժին, ստեղծված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե»,- նշել է նա։ |