▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական մամուլի ուշադրությունում հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազը

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված  իրավաբանների համաժողովում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում:

Թուրքական լրատվամիջոցները, լուսաբանելով Աղվան Հովսեփյանի ելույթը, իրենց վերնագրերը ձևակերպել են հետևյալ կերպ. «ՀՀ գլխավոր դատախազը Թուրքիայից հողային պահանաջներ ունի», «Հայաստանից տարածքային պահանջ` Թուրքիային»:

«Զաման» թերթը նկատել է տալիս, որ մինչև հիմա չէր եղել դեպք, որ պետական այդչափ բարձրաստիճան պաշտոնյան հողային և նյութական այլ պահանջներ ներկայացներ Թուրքիային:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն իր ելությում ասել էր. «Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է 

նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացածեկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք էստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենանանթերի իրավական հիմնավորումներ». տեղեկացնում է ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее