▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք խոհարար «Salt Bae»-ն տարիներ ի վեր փորձել է ընկերանալ Դեն Բիլզերյանի հետ

Թուրք խոհարար Նուրսեթ Գյոքչեն, ով հայտնի է «Salt Bae» մականունով, 2015 թվականից ի վեր փորձել է ընկերանալ պոկերի արքա Դեն Բիլզերյանի հետ: 

Այս մասին գրում է HITC-ը:

Դեն Բիլզեյանը հրապարակել է հայտնի խոհարարի հետ իր նամակագրությունը, որում երեւում է, որ 2015 թվականից ի վեր խոհարարն իր բոլոր կարեւոր հաջողություններով կիսվել է պոկերի արքայի հետ, սակայն Բիլզերյանը նրա նամակներին չի պատասխանել: Հայտնի չէ, թե մինչեւ երբ է Գյոքչեն շարունակել գրել Դենին, սակայն նամակագրության ընթացքում երկու հայտնիները միմյանց չեն հետեւել սոցցանցերում:

Խոհարարը հայտնի է դարձել 2017 թվականին`ընդհամենը մեկ գիշերվա ընթացքում`միս համեմելու եւ պատրաստելու իր տեսանյութով:

«Բոլորն ասում են, թե որքան տարօրինակ է «Salt Bae»-ն, իսկ ես տարիներ է ինչ գիտեմ դա», - նշել է հայ աստղը:

Վերջերս խոհարարը, ով երկրպագում է Արգենտինայի հավաքականին, ներկա է եղել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որից հետո լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսիի եւ մյուս խաղացողների հետ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее