▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք հոդվածագիրը՝ Սիպիլի նոր ալբոմի մասին

Թուրք սյունակագիր Հաքան Չելիքն անդրադարձել է երգարվեստի ու երաժշտաարվեստի արժեքավոր գործերի  թեմային: Թուրքական «Փոսթա» պարբերականում հրապարակած իր «Կորած երաժշտություն, մոռացված անուններ» հոդվածում Չելիքը խոսում է թուրքական հեռուստաեթերն ու ռադիոեթերը գրաված մասսայական երաժշտության ու արվեստի այդ բնագավառում ունեցած կորուստների մասին: Գրում է ermenihaber.am-ը:

Այդ առումով հոդվածագիրը կարևոր ու մեծարժեք է համարում պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» (sevgi) ձայներիզի թողարկումը, որտեղ տեղ են գտել թուրքահայ անվանի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանիի հայ-թուրքական երաժշտությունն արտացոլող որոշ ստեղծագործություններ: Չելիքն ուրախությամբ տեղեկացնում է, որ ձայներիզի երգացանկում ներառված «Այս գիշեր» (Bu gece) երգի տեսահոլովակն այսօր առաջին անգամ ցուցադրվելու է «Սի Էն Էն Թուրք» հեռուստաալիքով: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее