▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տունս ամբողջովին թալանված է. Արտաշես Ալեքսանյան

Երևանում, հունվարի 21-ին,  թալանել են  դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը, որը գտնվում է  Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանը նշեց, որ տունն ամբողջովին թալանված է՝ կոտրել են երկաթե վանդակաճաղը, այնուհետև բացել տան դուռը և այնտեղից գողացել ոսկյա զարդեր, որպես մրցանակ ստացած կրծքանշանները, հեռուստացույցը և շատ այլ իրեր.

«Գործ է հարուցվել, հույսով եմ կգտնեն ու իրենց արժանի պատիժը կստանան հանցագործները»:
Դերասանը նաև հավելեց, որ չունի թշնամիներ և պատկերացում չի կարողանում կազմել, թե ում ձեռքի գործն է դա եղել:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее