Հայկական շուկայում հայտված «Карабах» մակնշմամբ և թուրքական արտադրության այլ լոլիկների մասին սկանդալային բացահայտում են արել հենց թուրք լրագրողները:
TRT հեռուստաալիքով թուրք լրագրողը հաղորդում էր պատրաստել գյուղմթերք արտադրողների մասին, որոնցից մեկն ասել է , որ արտադրում է երկու տեսակ լոլիկ. «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում և թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով...մեր հայրենակիցների՝ տեղական սպառողի համար լոլիկը մշակում ենք բնական ճանապարհով»:
Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության...