Աշխարահռչակ երգչուհի Թոնի Բրեքսթոնը հայտնվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում՝ գայլախտ հիվանդությունից առաջացրած բարդությունների պատճառով, տեղեկացնում է The Huffington Post -ը:
«Բարեկամներ, ես հիվանդանոցում եմ գայլախտի ու թրոմբների հետ կապված խնդիրների պատճառով։ Շուտով տանը կլինեմ… Շնորհակալ եմ սիրո և աջակցության համար», - ասել է երգչուհին: Իսկ մի քանի օր անց Բրեքսթոնը նշել է, որ արդեն վերադարձել է տուն: