▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնածառ զինվորական ընկերներիս համար…

Տոնածառ զինվորական ընկերներիս համար… Հայ ազգի սերուցքը բանակում է: Նրանք պատվի ու արժանապատվության ասպետներ են ու Խաչի պես են կրում իրենց ուսադիրների աստղերը: Նրանք զգայացունց բառեր չեն ասում իրենց զոհված զինակիցների շիրիմների մոտ ու դիֆերամբներ չեն ձոնոմ Հայրենիքին, որովհետև նրանք մի սրտաչափ Հայրենիք ունեն՝ սրտի պես թանկ, սրտի պես անչափելի…Որովհետև մեծ սերն ու մեծ ցավը անհնար է տեղավորել բառերի մեջ: 
Նրանք նայել են մահվան աչքերին, որ մենք իրենց աչքերով նայենք կյանքին, Հայրենիքին, միմյանց…
Նրանց ապրած յուրաքանչյուր օրը սխրանք է, ու նրանք նվիրաբերվում են անհատույց, որովհետև իսկական նվիրաբերումը ոչ փառքով կհատուցես, ոչ հարստությամբ:
Նրանց տվածը Հայրենիքին միայն սիրով կնժարես՝ հարազատ ժողովրդի սիրով… 
Սիրեք նրանց:Պատվեք: Նրանց կերպարով դաստիարակեք Ձեր որդիներին: Շատ սիրեք ուժեղ, խելացի, վճռական, աննկուն հայի այդ տեսակը:
Պատիվ ունեմ:

Գայանե Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее