▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոմ Հենքսի որդին հայտնել է կորոնավիրուսով վարակված հոր վիճակի մասին

Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել է հոր եւ մոր կորոնավիրուսով վարակվելը:

Նա նշել է, որ իր ծնողների մոտ հիվանդության ուժեղ ախտանիշներ չկան:

/filemanager/uploads/Tom_Henqs.jpg

«Նրանք չեն անհանգստանում, բայց ստանում են անհրաժեշտ բժշկական միջամտությունները: Չեմ կարծում, որ այստեղ մտահոգվելու բան կա»,- ասել է Չեթ Հենքսը:

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ավելի վաղ հայտնել էր, որ ինքն ու իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, Ավստրալիա ուղեւորության ժամանակ կորոնավիրուսով են վարակվել:

Թոմ Հենքսը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպես՝ «Մեծը», «Ֆորեսթ Գամփ», «Փրկել շարքային Ռայանին», «Իզգոյը», «Հրաշք Հուդզոնի վրա» եւ շատ այլ: 2016 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հենքսին պարգեւատրել էր Ազատության նախագահական մեդալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее