Համացանցի հիթ դարձած տեսանյութը՝ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի մասնակցությամբ, տարբեր, այդ թվում՝ հումորային մեկնաբանությունների առիթ դարձավ:
Երաժիշտ Վահագն Ստեփանյանը ներկայացրել է տեսանյութի՝ «բաս քովեր» տարբերակը՝ խոսակցությունը «համեմելով» բաս կիթառի հնչյուններով:
Հիշեցնենք, որ արխիվային տեսանյութում Սոս Պետրոսյանը կոպտում է ուսանողներին, ովքեր իրենց փորձի ժամանակ աղմկում են ու խանգարում իր հարցազրույցին: Ավելին` կրկեսի ղեկավարը նույնիսկ երկաթյա փող է բարձրացնում նրանց վրա`ցույց տալու համար, թե ինչպես պետք է վարվել նման մարդկանց հետ:
Հիշեցնենք նաև, որ Asekose.am-ի հետ զրույցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը,խոսելով տեսանյութի մասին, մասնավորապես, ասել էր. «Դա եղել է 15 տարի առաջ: Ես տեղյակ չեմ եղել, հարցազրույցը հավաքել են, մոնտաժ են արել, բայց դա եղել է 15 տարի առաջ: Նրանք ոչ թե իմ աշխատողներն էին, այլ` իմ ուսանողները: Ես իմ աշակերտին իրավունք չունե՞մ ասելու` անասուն: Ինչի անասուն, որովհետև խանգարում էին»:
Կարդացեք նաև` Ալլա Պուգաչովան այնքան լավ էր հետս, որ ինձ իր հարսանիքին թամադա դրեց. Սոս Պետրոսյան