«Այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով առևտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով:
Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, և չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել: Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռևս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն ևս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված՝ փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռևս հաջողության չեն հասել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում