ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասում է, որ իրենք գիտակցաբար չեն գնացել աշխատավարձերի բարձրացմանը, որ ապահովեն լավ ապագա : Պատկերացնում ե՞ք, գիտակցաբար աշխատավարձ չեն բարձրացնում, որ ապագան դրանից չտուժի: Այս փիլիսոփայության արմատները պետք է փնտրել Ադամ Սմիթի աշխատություններում: Այն, որ ինքը չհավատաց իր ասածներին, միանշանակ է, բայց որ փորձում է այլոց հավատացնել, սնամիտ է: Չկայացած կոմունիստի դեմքով, փորձում է համոզել, թե մինչև 40 տարեկան մարդկանց համար որն է, լավը: Բայց ով ասաց, որ դու ավելի լավ գիտես, թե իմ համար որն է լավ ապագա: Ուղղակի տնտեսագիտական, սոցիալական անգրագիտություն և գռեհկություն. առանց աշխատավարձերը բարձրացնելու պահել 5 տոկոսը: Ձեր նմաններին որ հարցնում են, էե ինչ է լինելու, ասենք, մեկ ամիս հետո, ասում եք ապագան ոչ ոք չգիտի, ոչ ոք նույնիսկ չգիտի՝ վաղն ինչ է լինելու: Սա է պետական կառավարման ոլորտի ձեր կանխատեսման ողջ զինանոցը, բա ինչպե՞ս եղավ, որ հիմա հանկարծ իմացաք, թե 30 տարի հետո ինչ է լինելու:
Տնտեսագիտական, սոցիալական գռեհկություն. առանց աշխատավարձերը բարձրացնելու պահել 5 տոկոս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet